Մեծ Բրիտանիայի Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Վիեննայում կայացած հանդիպումը:
Միացյալ Թագավորության արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, որ տարածել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Դեյվիդ Լիդինգթոնը ասել է. - «Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Այս հանդիպումը, որը համակարգվում էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից և առաջինն էր 2012-ի հունվարից հետո, դրական քայլ է նախանշում՝ վերսկսելու պարբերական և բովանդակային քննարկումներ երկու առաջնորդների միջև»:
«Մենք խրախուսում ենք երկու նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և երկարաժամկետ լուծում տալու համար», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի նախարարը: