Մատչելիության հղումներ

«Ռոսատոմ»-ը մտադիր է 8 միջուկային էներգաբլոկ կառուցել ՀԱՀ-ում


«Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկո, արխիվ
«Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկո, արխիվ
Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիան մտադիր է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կառուցել 8 միջուկային էներգաբլոկ:

Ըստ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի՝ նախագիծը կարժենա 40-50 միլիարդ դոլար:

Ռուսաստանը կօգնի նաև զարգացնել ՀԱՀ-ի ամբողջ ատոմային արդյունաբերությունը, ցուցաբերելով ֆինանսական օգնություն և աջակցելով տեղի ընկերություններին՝ արտադրելու նյութեր միջուկային համակարգերի կառուցման և պահպանման համար, Յոհաննեսբուրգում հայտարարել է Կիրիենկոն:

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ունի մեկ ատոմակայան, որը արտադրում է երկրում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 5 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG