Մատչելիության հղումներ

Ավիաընկերությունները ավելացնում են Երևանի չվերթները


«Զվարթնոց» օդանավակայանը Երևանում
«Զվարթնոց» օդանավակայանը Երևանում
Ազատ երկնքի քաղաքականության անցնելու մասին Հայաստանի կառավարության հայտարարության արդյունքում արդեն ակնառու է առաջընթացը, այսօր հաղորդում է «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը:

Մասնավորապես, ըստ ընկերության, անցած ուրբաթ օրը «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ»-ի և Air France ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն 2014 թվականի չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն:

Զգալի առաջընթաց է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ»-ը բազմաթիվ այլ ընկերությունների հետ ևս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը և խոստանում այդ ուղղությամբ զարգացումները ներկայացնել մոտակա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG