Երեկ ժամը 19:44 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում, այրվում է տուն:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում:
Ժամը 22:52 հրդեհը մեկուսակցվել է, 00:19՝ մարվել:
Ամբողջությամբ այրվել են վեց քաղաքացիների պատկանող բնակարանները՝ 300 քառակուսի մետր ընդհանուր տարածքով:
Հրդեհի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացիներ, ովքեր վերաբնակեցվել են Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում` ազգականների տներում: Զոհեր և վիրավորներ չկան: