Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին


Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում այցելությամբ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարարի տեղակալ, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 21-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, փոխանցում է արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը։

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն իր հայ պաշտոնակցին վստահեցրեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու են աջակցություն ցուցաբերել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և երկրի տնտեսական զարգացմանը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG