Մատչելիության հղումներ

Պարգևներ դրամի 20-ամյակի կապակցությամբ


Դրամի արձանը Կենտրոնական բանկի շենքի մոտ
Դրամի արձանը Կենտրոնական բանկի շենքի մոտ
Հայաստանի ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր կառավարությունում պարգևատրել է մի խումբ գործիչների:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը վարչապետի հուշամեդալով է պարգևատրել 1993 թվականին ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և 1994-1998 թվականներին Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Բագրատ Ասատրյանին, վարչապետի հուշանվեր են շնորհվել ԿԲ-ի նախկին նախագահ Իսահակ Իսահակյանին, հայկական դրամի գրանիշի համահեղինակ Կարեն Կոմենդարյանին, դրամանիշերի ձևավորող դիզայներներ Հարություն Սամուելյանին և Աշոտ Մանուկյանին, ԿԲ-ի դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանին, 1993-1996 թվականներին ֆինանսների առաջին փոխնախարար, ներկայիս էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, ՀԽՍՀ պետբանկի հայկական գրասենյակի նախագահի տեղակալ Հենդել Ստեփանյանին, ԿԲ-ի գործառնական վարչության պետ և ԿԲ վարչության անդամ Գևորգ Մաչանյանին:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին Հայաստանի ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ և բարձր գնահատել պարգևների արժանացած անձանց ավանդը դրամի ներդրման գործում:

Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով Հայաստանի Գերագույն խորհրդի (ԳԽ) որոշմամբ ստեղծվել էր դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով՝ ԳԽ-ի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ԿԲ-ի նախագահ Իսահակ Իսահակյանի և ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի համանախագահությամբ: Հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ Հայաստանի տարածքում նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ դրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG