Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր Սանկտ Պետերբուրգում նեղ կազմով բանակցություններից հետո քննարկել են իրավիճակը Սիրիայում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այդ մասին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Կան ընդհանուր քայլեր, որ մենք պետք է ձեռնարկենք, և բանակցությունները, որոնք մենք անցկացրեցինք այդ թեմաներով, մեզ թույլ տվեցին ստեղծել պլատֆորմ, բազա այդ հարցերի կարգավորման համար», - ասել է Էրդողանը Ռուս - թուրքական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստի ժամանակ:

«Ես հավատում եմ, որ Ռուսաստանը և Թուրքիան ունեն պարտավորություններ ադրբեջանա - հայկական հակամարտության տեսանկյունից, Սիրիայում իրավիճակի, Իրաքում իրավիճակի զարգացման տեսանկյունից», - հավելել է Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG