Նոյեմբերի 21-ին ժամը 1:25 շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ տան բնակիչը հարձակվել է բժիշկների վրա, դանակով սպառնացել և քաշքշուկ ստեղծել:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ մեկնած օպերատիվ խմբին շտապօգնության ենթակայանի բժշկուհին հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 1.17 շտապօգնության խումբը հիվանդ կնոջը բուժօգնություն ցուցաբերելու համար կանչով մեկնել է Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ մի տղամարդ, հայտնելով, որ հիվանդն արդեն մահացել է, քաշքշել է իր հագուստներից, ոտքով հարվածել իր աճուկային շրջանին, այնուհետև խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել իրեն ու խմբի մյուս աշխատակիցներին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը, իր հերթին, տեղեկացնում է ինչպես վերոհիշյալ միջադեպի մասին, որի հետևանքով տուժել է բժշկուհի Ժաննա Բաբայանը, այնպես էլ երեկ ցերեկը մայրաքաղաքի Դավթաշեն 5-րդ փողոցի տներից մեկում շտապօգնության բժիշկ Գագիկ Ներսիսյանի նկատմամբ մահացած հիվանդի որդու կողմից կիրառված բռնության վերաբերյալ․ ներկայումս Ներսիսյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքում:
«Ցավակցելով հանգուցյալների հարազատներին՝ Երևանի քաղաքապետարանն այդուհանդերձ խստորեն դատապարտում է բժշկի և, ընդհանրապես, բուժաշխատողների նկատմամբ ցանկացած բռնարարք կամ ոտնձգություն և զսպվածության ու հանդուրժողականության կոչ է անում բոլորին», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: