Մատչելիության հղումներ

Կվասնևսկի․ «Վիլնյուսում Ուկրաինայի հետ փաստաթուղթ չի ստորագրվի»


Ալեքսանդր Կվասնևսկին ներկա է Ուկրաինայի խորհրդարանի նիստին, 13-ը նոյեմբերի, 2013թ․
Ալեքսանդր Կվասնևսկին ներկա է Ուկրաինայի խորհրդարանի նիստին, 13-ը նոյեմբերի, 2013թ․
Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին, ով ղեկավարում է Ուկրաինայի հարցով Եվրախորհրդարանի դիտորդների առաքելությունը, հայտարարել է, թե մեկ շաբաթից Վիլնյուսում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Ուկրաինայի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։

Նա նշել է, որ հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանին զեկույց կներկայացվի՝ առաքելությունն ավարտվում է սրանով: «Ափսոս, որ ավարտվում է առանց Ասոցացման համաձայնագրի ստորագրման», - ասել է Կվասնևսկին։

Լեհաստանի նախկին նախագահը վերջին ամիսներին Եվրախորհրդարանի նախկին նախագահ Փաթ Քոքսի հետ բանակցություններ էր վարում Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG