Մատչելիության հղումներ

Ուկրաինան կասեցնում է Ասոցացման համաձայնագրի կնքման աշխատանքները


Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ կասեցնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքները:

Հինգշաբթի օրը կառավարության ընդունած որոշման մեջ ասվում է, որ գործընթացը սառեցվել է, որպեսզի իշխանությունները հնարավորություն ունենան լիարժեքորեն վերլուծել ստորագրվելիք համաձայնագրի հնարավոր ազդեցությունը երկրի արդյունաբերության և Ռուսաստանի հետ առևտրի վրա:

Ուկրաինայի իշխանությունները նաև հանդես են եկել Ուկրաինայի, Եվրամիության և Ռուսաստանի միջև եռակողմ առևտրային հանձնաժողով ստեղծելու առաջարկով:

Մինչ որոշման ընդունումը Ուկրաինայի խորհրդարանը դեմ է քվեարկել մի օրինագծի, որը հնարավորություն կտար երկրի նախկին վարչապետ, այժմ կալանավորված Յուլիա Տիմոշենկոյին ուղարկել արտերկիր՝ բուժման: Այս հարցը ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի կնքման վերջին նախապայմաններից մեկն էր:

Հինգշաբթի օրը ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պատրաստվում էր ժամանել Կիև՝ Ասոցացման համաձայնագիրը «փրկելու» նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG