Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Էլ-Քուվեյթի նահանգապետ շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո Տարոն Մարգարյանը Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ միասին այցելել և ծաղիկներ է դրել Իսակովի պողոտայի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին:
Հյուրին ներկայացնելով հուշակոթողը՝ Մարգարյանը նշել է, որ այն Հայոց Մեծ եղեռնից փրկվածներին օգնություն ցուցաբերելու համար Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբ ժողովրդին հայ ժողովրդի և աշխարհասփյուռ հայ համայնքների երախտագիտության յուրօրինակ խորհրդանիշ է: