«Տևական ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից», - այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումը:
«Կարծում ենք, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը և կծառայի նրա անշրջելիության ապահովմանը», - հայտարարել է Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը` միաժամանակ անհրաժեշտ համարելով նշել, որ «կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ, վերականգնման պայմանով»: