Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը հրավիրվել է Երևան


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ)՝ դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք նախարարական հանդիպմանը հրավիրվել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ հրավերներ ուղարկվել են կազմակերպության անդամ բոլոր երկրների արտգործնախարարներին՝ ինչպես միշտ:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Մոլդովան և Սերբիան:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG