Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի նախագահի հետ


Ավստրիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Հայնց Ֆիշերի հետ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին և այդ համատեքստում այսօր Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին:

Հանդիպման ավարտին Նախագահ Հայնց Ֆիշերը վերահաստատել է 2014թ. Ավստրիա այցելելու՝ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը, որը ՀՀ նախագահը սիրով ընդունել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG