Վերջին երկու տասնամյակը Երևան-Թուրքիա ճանապարհին անցկացնող կինը պնդում է, որ չնայած փոքր ու միջին բիզնեսին օգնելու մասին կառավարության խոստումներին՝ իր վիճակը տարեցտարի վատացել է ու ինքն այսօր նորից կոտրած տաշտակի առաջ է հայտնվել։ Անկեղծանում է՝ եթե օրենքով աշխատեր, բիզնեսը վաղուց ստիպված փակած կլիներ։
«Ես հիմա ինձ համարում եմ գող-ավազակ։ Թող այստեղ ոչ մեկը գլուխ չգովի, որ ինքն օրենքով է աշխատում և ամբողջ հանրապետությունում ոչ մեկն օրենքով չի աշխատում։ Եթե օրենքով աշխատեինք, մի ստամոքսի հարց էլ չէր լուծվելու»,-ասում է Սարգսյանը։
Վերջին տարիներին եկամուտների անկում է նկատում նաև մի քանի մետր այն կողմ աշխատող Ռուբեն Տերտերյանը.- «Մի կողմից պետության ճնշումները, մյուս կողմից էլ արտագաղթը, էլ ինչ փոքր ու միջին բիզնես զարգացում»,- ասում է անհատ ձեռներեցն ու հավելում, որ ամենամեծ պահանջարկն ունեցող ապրանքը Սադախլոյի հայտնի պայուսակներն են, որոնցով, որպես կանոն, մարդիկ Հայաստանի սահմանն են հատում։
«Սկոչն էլ հետն են առնում, որ փաթաթեն վեշերն ու գնան, էլ ինչ բիզնես, ինչ մանր բիզնես, էս ինչ վիճակ ա, որ մի հատ էլ բիզնես լինի»,- ասում է Տերտերյանը։
Մալաթիայի տոնավաճառից Արեշի շուկա ճանապարհին հանդիպած 30 տնտեսվարողներից որևէ մեկն այդպես էլ չխոսեց ոլորտի զարգացման ու լուսավոր հեռանկարների մասին։ Բոլորի խոսքը մեկ էր՝ պարտքեր են կուտակել, հաճախորդ չկա, խանութները փակում են, որովհետև առավել խոշորները չեն թողնում հանգիստ աշխատել։
«Սաղս բանկերից կառչած ենք, չենք իմանում մեր մինիմալ եկամուտը բանկերին տանք, թե կարողանանք տակից դուրս գանք։ Ուղղակի այսօր այնպես են ուզում անել, որ դրանք էլ թողնեն գնան էս երկրից»,- ասաց մեկ այլ տնտեսվարող։
Շատերն էլ առհասարակ չէին խոսում, ասում էին՝ վախենում են, նախադեպ ունեն՝ բողոքողները խնդիրներ են ունեցել։ Ոմանք էլ ուղղակի հավատն են կորցրել, որ խոսելով վիճակ կփոխեն։ Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ իրավիճակը իսկապես փոխվում է դեպի վատը։
Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, մասնավորապես, միայն այս տարի Երևանում 1600 փոքր ու միջին առևտրի կետ է փակվել, փոխարենը ավելացել են խոշոր սուպերմարկետները։
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշում է, որ սա միանշանակ բացասական ազդեցություն է ունենալու տնտեսության վրա։
«Աշխատաշուկայի ապահովման տեսակետից հիմնական բեռն ընկած է այս սուբյեկտների վրա։ Ցանկացած աշխատատեղի փակում իր հետ բերում է սոցիալական լարվածություն, և որ ամենավատն է Հայաստանում աշխատաշուկայի գերլարված վիճակում մարդկանց մղում է արտագնա աշխատանքի, ինչն, ըստ էության, արտաքին միգրացիայի և հետո նաև արտագաղթի վերաճելու առաջին պայմանն է դառնում։ Սա բացասական դրսևորում կունենա միանշանակ»,- ասում է պատգամավորը։
Մինասյանը նշում է, որ ոլորտի զարգացմանը նույնիսկ խոշոր բիզնեսը չէր խանգարի, եթե փոքր ու միջին տնտեսվարողներին իսկապես արտոնություններ տրվեին։ Թեև խորհրդարանն այս մասին մի քանի օրենք է ընդունել, կառավարությունն էլ հստակ աջակցություն խոստացել, միևնույնն է, ըստ ընդդիմադիր պատգամավորի, գրվածն ու իրականացվողն իրար չեն համապատասխանում։
«Արդյունքում մենք այսօր ունենք մի վիճակ, երբ փոքր ու միջին բիզնեսը զարգանում է իր կարողականության սահմաններում և շատ հաճախ ենթարկվում է հարկային ճնշումների։ Առաջարկում էինք, որպեսզի նրանց հարկային պարտավորությունները՝ և արտոնագրային վճարներ, և շրջանառության հարկ, որ նախատեսված է 2014 թվականի բյուջեի նախագծով, մոտ 21 միլիարդ դրամ զրոյացվե,ր ինչը հնարավորություն կտար այս սուբյեկտներին ոչ միայն այս հարկերի խնայման հաշվին ստեղծել նոր աշխատատեղեր, օրինական ձևակերպել իրենց աշխատողներին, այլև զարգացման տենդենց կարող են ունենալ, և այս սուբյեկտները կկարողանային նաև ապահովել համախառն ներքին արդյունքում զգալի աճ»,- ասաց Մինասյանը։