Մատչելիության հղումներ

Ավիաաղետ Կազանում. զոհվել է 50 մարդ


Շտապ բուժօգնության ավտոմեքենաները Կազանի օդանավակայանի մոտ՝ավիաաղետից հետո, 17-ը նոյեմբերի, 2013թ.
Շտապ բուժօգնության ավտոմեքենաները Կազանի օդանավակայանի մոտ՝ավիաաղետից հետո, 17-ը նոյեմբերի, 2013թ.
Կիրակի երեկոյան ավիաաղետ է տեղի ունեցել ռուսաստանյան Թաթարստանի հանրապետության մայրաքաղաք Կազանում, որի հետևանքով զոհվել են Boeing 737 օդանավի բոլոր 50 ուղևորները, այդ թվում՝ ինքնաթիռի անձնակազմի վեց անդամները։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայից թռիչք կատարած «Թաթարստան» ավիաընկերության օդանավը կործանվել է «Կազան» օդանավակայանում վայրէջքի ժամանակ։

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, բուժծառայությունները։ Տուժածների ցուցակները ճշտվում են։

Պատահարի պատճառների վերաբերյալ նախնական վարկածներն են՝ անձնակազմի սխալը, եղանակային պայմանները, տեխնիկական անսարքությունը։

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը համապատասխան կառույցներին տվյալ իրավիճակում հնարավոր անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականներ է տվել, «Նովոստի»-ին փոխանցել են ռուսաստանյան հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին հանձնարարել է ստեղծել ավիաաղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով և գլխավորել այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG