Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնում է Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, ի շարս այլ հարցերի, կքննարկի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը։
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Երեկ Երևանում նա մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի համատեղ նիստին։
Այդ հավաքին ներկա Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է, որ առաջիկայում Հայաստանը պատրաստ կլինի անդամակցել Մաքսային միությանը։
«Կարծում եմ, մինչև 2014 թվականի փետրվար մենք պատրաստ կլինենք անդամակցել Մաքսային միությանը և Միացյալ տնտեսական տարածքին, ինչպես նաև ներգրավվմանը Եվրասիական տնտեսական համագործակցության ձևավորմանը»,- ասել է Քոչարյանը։
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտնել է նաև, որ դեկտեմբերի 19-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը կհաստատի Մաքսային միությանը Հայաստանի անդակամցության «ճանապարհային քարտեզը», որը կազմում է աշխատանքային խումբը։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունն էլ հավելում է, որ հաջորդ տարվա մայիսին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը կսկսի իրավաբանորեն ձևավորել Եվրասիական տնտեսական միությունը, և այդ պահից Մաքսային միությունն ու Միացյալ տնտեսական տարածքը կձուլվեն ու կվերածվեն Եվրասիական տնտեսական միության։
«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը վկայակոչել է Շավարշ Քոչարյանին, ով ասել է, որ առջևում իրավական հիմքերի ամփոփման մեծ աշխատանք է սպասվում, և հայկական կողմը գործընկերներին խնդրում է աշխատել արագացված ռեժիմով և մինչև մայիս ապահովել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, ինչը հանրապետությանը կընձեռի ինտեգրման հետագա գործընթացներին լիարժեքորեն մասնակցելու հնարավորություն։
«Մեր գործընկերներից ակնկալում ենք պատշաճ վերաբերմունք Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցում։ Մենք հասկանում ենք, որ այդպիսի բարդ պայմանագրերի վավերացումը որոշակի ժամանակ է պահանջում, սակայն շատ ենք ցանկանում, որ այդ գործընթացն ավարտվի որքան հնարավոր է արագ», - ասել է Շավարշ Քոչարյանը։
Նրա խոսքերով, ստորագրելով Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը, Հայաստանը կմիանա մոտ 9 տասնյակ համաձայնագրերի։