Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից, իսկ միությանը երկրի անդամակցությունը տեղի կունենա հաշվված ամիսների ընթացքում։ Այդ մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Նրա փոխանցմամբ՝ վաղը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը քննարկելու են նաև Հայաստանի եվրասիական ինտեգրացման հարցը։
Սարգիս Հարությունյան