Մատչելիության հղումներ

Հայաստան - Ադրբեջան` ոչ-ոքի


Վարշավայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին` 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր ոչ-ոքի՝ 2:2 ավարտեց հանդիպումը Ադրբեջանի թիմի հետ՝ դրանով իսկ զրկվելով մրցաշարում հաղթելու հնարավորությունից։

Նախավերջին տուրից հետո Հայաստանի թիմը երրորդն էր՝ 12 միավորով, 13-ական միավորով մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում էին, համապատասխանաբար, Ֆրանսիան և Ադրբեջանը։ Առաջին եռյակում տեղ զբաղեցնելու իրական հնարավորություններ ունեն նաև Ռուսաստանը և Վրաստանը, որոնք վերջին տուրում առայժմ հաղթում են, համապատասխանաբար, Ֆրանսիային և Չեխիային։

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը վերջին տուրում առայժմ հաղթում է Հունգարիային և պահպանում է առաջին եռյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունը։ Նախավերջին տուրից հետո Հայաստանի թիմը 11 միավորով չորրորդն է, 12-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերում են Ռուսաստանը և Լեհաստանը, իսկ մրցաշարի միանձնյա առաջատարը և հավանական հաղթողը Ուկրաինան է՝ 15 միավորով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG