Մատչելիության հղումներ

«Թալիբան»-ը ստանձնել է Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը


Նոյեմբերի 16-ի ահաբեկչության հետևանքները Քաբուլում
Նոյեմբերի 16-ի ահաբեկչության հետևանքները Քաբուլում
Աֆղանստանի թալիբները պատասխանատվություն են ստանձնել երեկ մայրաքաղաք Քաբուլում ականապատ մեքենան պայթեցնելու համար։

Այդ ահաբեկչական գործողության հետևանքով սպանվել է առնվազն 10, վիրավորվել՝ 13 մարդ։

Մահապարտ ահաբեկիչը մեքենան ուղղել է անվտանգություն ապահովող զրահապատ մեքենայի վրա քաղաքի մի թաղամասում, որտեղ հաջորդ շաբաթ կայանալիք Լոյա Ջիրգայի` Մեծ ժողովի նիստում Աֆղանստանի 34 շրջաններ ներկայացնող ցեղախմբերի ղեկավարները` մոտ 2 հազար 500 մարդ, պետք է քննարկեն ԱՄՆ-ի հետ անվտանգության պայմանագրի նախագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG