Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 12-ի հրամանագրով, պետական, քաղաքական և հասարակական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ երկարամյա և արդյունավետ պետական-հասարակական գործունեության, ինչպես նաև տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:
Հայաստանի նախագահի նստավայրում այսօր Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքի անդամների, գործընկերների, կուսակցական ընկերների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ականավոր գործչին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ, ապա իր խոսքում անդրադարձել է Վլադիմիր Մովսիսյանի կյանքին ու գործունեությանը:
«Երկար կարելի է խոսել Վլադիմիր Մովսիսյանի կյանքի անցած ուղու մասին: Կարելի է թվարկել նրա զբաղեցրած բազմաթիվ պաշտոնները և այդ ընթացքում Հայաստանում արձանագրված հաջողությունները: Բայց իմ կարծիքով, Վլադիմիր Մովսիսյանին կարելի է կարճ բնութագրել որպես «մարդ-դարաշրջան»: Իմ խորին համոզմամբ, Վլադիմիր Մովսիսյանն այն մարդկանցից մեկն է, ով ներկայացնում ու խորհրդանշում է հայ ժողովրդի պատմության կարևոր ձեռքբերումների դարաշրջանը», - ասել է, մասնավորապես, նախագահը:
Սերժ Սարգսյանը կարևորել է Վլադիմիր Մովսիսյանի և նրա բազմաթիվ գործընկերների ակտիվ մասնակցությամբ խորհրդային տարիներին Հայաստանում ստեղծված հարուստ ժառանգությունը, ընդգծելով, որ առանց այդ ծանրակշիռ տնտեսական, գիտական, հոգևոր ու մշակութային հենքի հնարավոր չէր լինի կերտել Հայաստանի անկախությունը: Նախագահը նշել է, որ Վլադիմիր Մովսիսյանն իր աննկուն աշխատանքով եղել է այդ անկախությունը կերտողներից մեկը:
Վլադիմիր Մովսիսյանը իր շնորհակալական խոսքում մասնավորապես, ասել է․ - «Ես կանգուն մարդ եմ, տեսել եմ և՛ վշտի տառապանքը, և՛ հաջողությունների բերկրանքը, ամեն ինչ տեսել եմ: Եվ բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք երբևիցե ինձ իմ ներքին աշխարհի հետ մենակ չեք թողել՝ եղել եք իմ կողքին և ինձ միշտ քաջալերել եք, ու ես կարողացել եմ կանգուն մնալ: Կանգուն մնալը բոլորիս պարտականությունն է: Ես այսօր էլ շարունակում եմ իմ գործունեությունը հանգիստ խղճով և մաքուր ձեռքերով»: