Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը կայցելի Բրազիլիա, Ուրուգվայ և Արգենտինա


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցեր կկատարի Բրազիլիա, Ուրուգվայի և Արգենտինա` այդ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:

Բրազիլիայում Աբրահամյանը հանդիպում կունենա Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հետ: Նախատեսված է հանդիպում Բրազիլիա - Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ: Սան Պաուլոյում Ազգային ժողովի նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի և Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մոնտեվիդեոյում Հայաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի և Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի, ինչպես նաև Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բուենոս Այրեսում Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի և Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ: Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա նաև արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG