Մատչելիության հղումներ

Հայ - ուրուգվայական խորհրդակցություններ Երևանում


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Հայաստանի արտգործնախարարությունում երեկ կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական և ուրուգվայական կողմերը խորհրդակցություններում գլխավորել են փոխարտգործնախարարներ Աշոտ Հովակիմյանը և Լուիս Պորտոն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ:

Կարևորվել է առևտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջային, մարզական և այլ բնագավառներում համագործակցության ընդլայնումը, գործարար համաժողովների և մշակութային օրերի անցկացումը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ընդգծվել է միջազգային կառույցներում գործակցության, իրավապայմանագրային դաշտի ամբողջացման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումն էապես կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:

Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ փոխնախարարները փոխանակել են երկու երկրների կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ վավերագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG