Մատչելիության հղումներ

Հաշմանդամները կրկին բարձրաձայնում են իրենց խնդիրները


Հաշմանդամները կրկին բարձրաձայնում են իրենց խնդիրները
please wait

No media source currently available

0:00 0:02:01 0:00
Հարյուրավոր հաշմանդամներ այսօր Երևանի կենտրոնական փողոցներով երթով անցնելուց հետո քաղաքապետարան հանձնեցին Տարոն Մարգարյանին հասցեագրված բողոք-նամակը:

Հաշմանդամները հիշեցնում են, որ Երևանում իրենք զուրկ են ազատ տեղաշարժվելու, անգամ հիվանդանոց ինքնուրույն հասնելու հնարավորությունից:

Նրանք չեն մոռացել, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը խոստանում էին թեքահարթակներ կառուցել, ապահովել հարմարեցված տրանսպորտային ծառայություններ, և այսօր հաշմանդամները նշում են, որ խոստացվածից գրեթե ոչինչ չի արվել, եղած թեքահարթակները հարմար ու անվտանգ չեն:

«Ցավոք, այսօր հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ թե' մեր քաղաքում, թե' երկրում մեկուսացած են իրենց տներում, որովհետև մենք, բացի նոր կառուցվող մի քանի թեքահարթակներից, զգալի փոփոխություն չենք տեսնում: Նոր ստեղծված ավտոկայանատեղերը չունեն հատուկ նշված տեղեր: Ավտոբուսների մասին խոսելն ավելորդ է, որովհետև դրանք այդպես էլ մնացել են որպես խոստում», - ասաց հաշմանդամներից մի կին:

«Սա նաև մեր քաղաքն է», - հիշեցնում են հաշմանդամները Երևանի իշխանություններին և պահանջում պայմաններ ստեղծել` բոլորի հետ հավասար ու լիարժեք կյանքով ապրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG