Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի այցը Ղարաբաղ ավարտվեց


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկը, 12-ը նոյեմբերի, 2013թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկը, 12-ը նոյեմբերի, 2013թ․
«Ավարտվել է հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակներում կայացած` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա աշխատանքային այցը ԼՂՀ ՊԲ զորամասեր և առաջնագիծ», - այսօր փոխանցում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ստեփանակերտում ուրբաթ առավոտյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ Հայաստանի պատվիրակության և Ղարաբաղի վարչապետի ու կառավարության անդամների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG