Մատչելիության հղումներ

Վաղը՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ


Ազգային ժողովի նիստը, արխիվ
Ազգային ժողովի նիստը, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին ժամը 12-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG