Ռուսաստանը և Սերբիան ռազմական ոլորտում համագործակցելու մասին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկու երկրները միմյանց ռազմական տեղեկատվություն կտրամադրեն, ինչպես նաև կիրականացնեն համատեղ զորավարժություններ։
Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան և Բելգրադը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր էին ստորագրել։