Մատչելիության հղումներ

Էրդողան. «Ղարաբաղը նաև Թուրքիայի հիմնախնդիրն է»


Իլհամ Ալիև, Ռեջեփ Էրդողան
Իլհամ Ալիև, Ռեջեփ Էրդողան
Ղարաբաղյան հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է, մի քանի ժամ առաջ Անկարայում Ռազմավարական համագործակցության թուրք-ադրբեջանական բարձրագույն խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ղարաբաղյան խնդրում Ադրբեջանը վայելում է Թուրքիայի միանշանակ աջակցությունը»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

«Այսօր պաշտոնական Անկարան ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ Ղարաբաղի խնդրում շարունակելու է աջակցել Ադրբեջանին: Մենք այս հարցում լիակատար վստահություն ենք տածում Թուրքիայի հանդեպ»,- իր հերթին հայտարարել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG