Այսօր Ուկրաինայի խորհրդարանում հատուկ ստեղծված աշխատանքային խումբը, որ պետք է նախապատրաստեր դատապարտված անձանց` այդ թվում այդ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի, արտասահմանում բուժվելու վերաբերյալ օրինագիծը, այդպես էլ չի կարողացել մշակել ընդհանուր տարբերակ:
Քննարկումները հետաձգվել են մինչև վաղը, սակայն արդեն վաղն է նշանակված խորհրդարանի արտահերթ նիստը, որի ընթացքում պետք է հաստատվի նշված օրինագիծը:
Նշենք, որ դա Եվրոպական խորհրդարանի պահանջն է, այլապես Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է վտանգվել:
Մինչդեռ Յուլիա Տիմոշենկոն այսօր հանդես է եկել հայտարարությամբ և կոչ է արել թե' եվրոպական առաջնորդներին, թե' ուկրաինական ընդդիմությանն եւ հասարակությանը` ամեն կերպ հասնել Ասոցացման պայմանագրի ստորագրմանը:
Տիմոշենկոն հայտարարել է, թե ուկրաինական իշխանությունների գործողությունները վերջին շաբաթների ընթացքում ուղղված են համաձայնագրի ստորագրումը խափանելուն, և պնդել է, որ չի կարելի թույլ տալ, որ Վիկտոր Յանուկովիչի անձնական ֆոբիաները վերջնականապես վերացնեն Ուկրաինայի եվրոպական ճանապարհը: