Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին:
Անվանի երաժիշտը և նրա ղեկավարած նվագախումբը Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում երեկ Երևանում հանդես են եկել համերգով: Իսկ այսօր նվագախումբը ելույթ կունենա Գյումրիում, որով և կեզրափակվի «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը: Համերգները կայանում են Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների և ԱՊՀ-ի երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ դիրիժորին նախօրեին կայացած երևանյան համերգի համար: Նա ընդգծել է, որ Սպիվակովին Հայաստանում վաղուց արդեն ոչ թե հյուր են համարում, այլ հարազատ ու սրտացավ մարդ, ով հայ ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին և մինչ այսօր իր պարբերաբար այցերով հոգևոր մեծ լիցքեր ու լավատեսական տրամադրություն է հաղորդում: Այդ առումով կարևորվել է նաև Գյումրիի այսօրվա գալա համերգը: Նախագահը երախտագիտությամբ է նշել Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին աջակցելու բարձր առաքելության մասին ևս:
Սպիվակովն ընդգծել է, որ մշտապես մեծագույն հաճույքով է այցելում Հայաստան և չափազանց զգացված է իր նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից, որն զգում է ինչպես համերգային դահլիճներում, այնպես էլ մարդկանց հետ փողոցում շփվելիս: Աշխարհահռչակ դիրիժորը պատրաստակամություն է հայտնել ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս առաջիկա տարիների ընթացքում երաժշտական փառատոն անցկացնել: