Այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Երևանում ընթացող նիստի շրջանակներում Հայաստան ժամանած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդամ, Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի գեներալ Նադիմ Ալ-Աջվադիի հետ:
Ինչպես փոխանցում է ՊՆ տեղեկատվության վարչությունը, հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ռազմական կրթության, վարժանքի, ռազմական արդյունաբերության և ռազմաօդային ուժերի բնագավառներում: