Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ արդեն չորրորդ անգամ անցկացվեց «Կինոաշուն» ծրագիրը, որը հանդիսատեսին է ներկայացնում հայկական հին ու նոր ֆիլմերը:
Հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 6-ը միջոցառման 6 ծրագրերի շրջանակներում ցուցադրվել են հարյուրից ավելի ֆիլմեր`ինչպես խորհրդային ժամանակաշրջանի, այնպես էլ վերջին տարիների արտադրության:
«Կինոաշուն»-ն ամփոփվեց «Մոսկվա» կինոթատրոնում կայացած երեկոյով, որի ընթացքում ցուցադրվեց Սոս Սարգսյանի հիշատակին նվիրված վավերագրական կինոնկարը:
«Ազատության» հետ զրույցում կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը շեշտեց, որ այս տարին աննախադեպ է եղել մասնակիցների առումով` ընդգրկվել են բոլոր մարզերը, մայրաքաղաքում ֆիլմերը, բացի «Մոկսվա» և «Նաիրի» կինոթատրոններից, ցուցադրվել են նաև տարբեր մշակութային կենտրոններում, դպրոցներում, բուհերում և այլուր:
Գևորգյանի խոսքով, ի տարբերություն առաջին «Կինոաշուն»-ների, երբ հայանքներում դժկամությամբ էին ընդունում իրենց առաջարկները (թեև բոլոր ցուցադրություններն անվճար են, առաջին անգամ կինոնկարներ են ցուցադրվել միայն երկու մարզում), այսօր մարդիկ պարզապես պահանջում են ավելի շատ հայկական ֆիլմեր ցուցադրել:
Միջոցառման շրջանակներում տեղի են ունենում նաև հայ լավագույն կինոռեժիսորների աշխատանքների հետահայաց ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հայ կինոգործիչների հոբելյանական երեկոներ, գիտաժողովներ և այլն:
Այս տարի «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում անցկացվել է «Երևանն իմ քաղաքն է» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը, որը մեծ ոգևորություն է առաջացրել հատկապես երիտասարդների շրջանում:
«Առաջարկ կա, որ ծրագիրը շարունակական լինի, այսինքն` ոչ միայն հոկտեմբեր ամսին անցկացվի: Նպատակը, ի վերջո, հայ կինոմշակույթը իր ժողովրդին վերադարձնելն է», - նշեց Գևորգյանը:
Հաջորդ տարի մտադրություն կա ծրագրով ընդգրկել նաև սփյուռքահայ համայնքները` եթե, իհարկե, ներեն ֆինանսական հնարավորությունները: