Մատչելիության հղումներ

Երևանի օրեր Մոսկվայում


Նոյեմբերի 26-29-ը Մոսկվայում անցկացվելու են Երևանի օրեր: Այդ կապակցությամբ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրավերով Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության փոխանցմամբ՝ Հայաստանի մայրաքաղաքի օրերի շրջանակներում նախատեսված են մշակութային, մարզական մի շարք միջոցառումներ, գործարար համաժողով, ինչպես նաև երկու քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև համագործակցության ծրագրի ստորագրում:

Միջոցառումների ավարտին «Արարատ Փարք Հայաթ» հյուրանոցում կանցկացվի պաշտոնական ընդունելություն Երևանի քաղաքապետի անունից:

Նախագծի կազմակերպիչներն են Մոսկվայի կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG