Մատչելիության հղումներ

Փոխգործակցության խորացման հուշագիր՝ ՀՀ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև


Այսօր Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր է ստորագրվել։

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից՝ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը:

Վարչապետի և Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ համատեղ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները զեկուցել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ կատարված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները:

Մասնավորապես, արծարծվել են տեխնիկական, սանիտարական, բուսասանիտարական կանոնակարգման, սակագնային և ոչ սակագնային կանոնակարգման, հակամենաշնորհային կանոնակարգման, մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մաքսային և հարկային ոլորտներին առնչվող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ օրենսդրությունը Մաքսային միության ընդհանուր օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG