Մաքսային միությունը «նոր հնարավորությունների պատուհան է» Հայաստանի տնտեսության համար, պնդել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականին տված հարցազրույցում։
«Երկարատև բանակցություններն ու ուսումնասիրությունները, կարծում եմ, հաջող ավարտ ունեցան», - ասել է Տիգրան Սարգսյանն ու փաստարկել․ - «Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է ու ներդրողը, ակնհայտ է, որ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներից մեկուսանալը կհանգեցնի մրցունակության կորստի»։
Ավելին, վարչապետն ընդունել է, որ Կրեմլի նախաձեռնած միությանը չմիանալու որոշումը կարող էր խոչընդոտել ռուս - հայկական ռազմավարական և գործընկերային հարաբերություններին, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։
«Մաքսային միության երկրների հետ ինտեգրացիայի առավել բարձր մակարդակը, այդ թվում՝ տեխնիկական խոչընդոտների վերացումը, իհարկե, կխթանի տնտեսության աճը Հայաստանում», - ասել է Տիգրան Սարգսյանը ու միաժամանակ փաստել, որ ակնկալվող օգուտներից բացի կան նաև հստակ վտանգներ: «Մաքսային միության դրույքաչափերը ավելի քան երկու անգամ բարձր են, քան մեր մաքսատուրքերը՝ երրորդ երկրների հետ։ Մենք կբախվենք որոշակի բարդությունների, սակայն, ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Հայաստանը շահում է Մաքսային միությանը անդամակցությունից և միասնական տնտեսական տարածքից», - նշել է վարչապետը:
Ուկրաինական թերթի հետ զրույցում Սարգսյանը նաև խորհուրդ է տվել Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չկապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, խոսել է հայ - թուրքական հարաբերություններից, շրջափակումից և տնտեսությունը զարգացնելու խոչընդոտներից։
«Այսօր մեր առջև խնդիր է դրված դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու արտաքին կապերը քաղաքական ու տնտեսական ոլորտում, այդ իսկ պատճառով եվրասիական և եվրաինտեգրման հարցերը մեզ համար ոչ թե կամ-կամ են, այլ և-և», - եզրափակել է Հայաստանի վարչապետը։