Մատչելիության հղումներ

Տուժած ոստիկաններից երկուսի վիճակը միջին ծանրության է


Նոյեմբերի 5-ի իրադարձությունները Երևանի Մաշտոցի պողոտայում
Նոյեմբերի 5-ի իրադարձությունները Երևանի Մաշտոցի պողոտայում

Այսօր առավոտյան Ոստիկանության հրապարակած տվյալներով՝ ներկայումս ստացիոնար բուժման մեջ են 4 ոստիկաններ:

Երեքշաբթի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների մասին կոնկրետ թվային տվյալներ հայտնի չեն:

Երկու ոստիկաններ գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ «Ազատություն» ռադիոկայանը բժշկական կենտրոնի ընդունարանից տեղեկացավ, որ Գեղամ Խաչատրյանն ու Պետրոս Հայրապետյանը կենտրոն են տեղափոխվել շտապ բուժօգնության բրիգադի ուղեկցությամբ ժամը 19:45, երրորդ հիվանդանոցից, Հայրապետյանը՝ գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ, Խաչատրյանի ոտքի շրջանում առկա է ծակած վերք: Նրանք գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

«Նրանց վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի հայտնաբերվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օրլովը, - «Մեկի մոտ կա ուղեղի ցնցում, փոքրիկ կտրված վերք՝ մաշկին, և սալջարդեր՝ մարմնին»։

Հարցին, թե դանակի՞ վնասվածք է, Օրլովը պատասխանեց միայն, որ դա բժշկական ինֆորմացիա է․ - «Փոքրիկ կտրված վերք։ Վիրահատական միջամտություն չի պահանջվի։ Իսկ մյուսի մոտ առկա են սալջարդեր»։

Տուժած ոստիկանները հրաժարվել են լրագրողների հետ որևէ շփումից։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ՝ որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել նաև նրանց այցելած «կարմիր բերետավորներն» ու ոստիկանների հարազատները։

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուշ երեկոյան այցելել է հոսպիտալացված ոստիկաններին։

Շրջանառվող նախնական տեղեկություններով՝ երեկվա դեպքերի հետևանքով տուժած ոստիկանների թիվը հասնում է 8-ի։

Այսօր առավոտյան Հայաստանի ոստիկանության հրապարակած տվյալներով՝ ներկայումս ստացիոնար բուժման մեջ են 4 ոստիկաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG