Իշխող Հանրապետականը ոչ միայն հնարավոր, այլև ճիշտ է համարում, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերընտրվի Իշխան Զաքարյանը:
Այսօր լրանում է Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 6 տարին, և օրենքի համաձայն առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը այս պաշտոնում կառաջադրի իր թեկնածուին, իսկ Ազգային ժողովն էլ փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի նրան:
Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում դրական գնահատեց Իշխան Զաքարյանի անցած 6 տարիների աշխատանքը՝ հավանական համարելով, որ հեց նա էլ կվերընտրվի այդ պաշտոնում:
«Դա ոչ միան հնարավոր եմ համարում, այլև կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ նորից նույն թեկնածուն առաջադրվի, որովհետև դա նաև կանխարգելիչ կառույց դարձավ, կառույցի հիմնական բնույթը այն չէ, որ մարդկանց բռնի և հանցագործ ճանաչի, կառույցի հիմնական բնույթն այն է, որ կարողանա չարաշահումների ամբողջ գործունեությունը ինչ-որ ձևով խոչընդոտի։ Այդ իմաստով էլ բավականին լուրջ, դրական գնահատական ունի Վերահսկիչ պալատը»,- ասաց Սահակյանը։
Գալուստ Սահակյանին հիշեցրեցինք Զաքարյանի վերջին՝ աղմկահարույց հաշվետվությունը, որտեղ նա բարձրաձայնել էր մի շարք չարաշահումների, բյուջեի մսխումների մասին։ Այդ բացահայտումները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ամիսներ առաջ ուղարկել էր գլխավոր դատախազություն, սակայն հայտնի չէ՝ առայսօր այդ գործերով որևէ մեկը կալանավորված է, թե՝ ոչ։
«Պիտի տրամաբանությունից հանել, որ հնարավոր է մսխել բյուջեի 70 տոկոսը, դա անհնար է ընդհանրապես։ Ոչ Վերահսկիչ պալատը, ոչ էլ Ազգային ժողովը այն լիազոր մարմինը չեն, որ հոդվածներով բնորոշեն՝ չարաշահում կա, թե՝ չկա։ Դրա համար էլ գործերը ուղարկվեցին դատախազություն, մինչև այսօր որևէ մսխման, չարաշահման դեպք արձանագրված չկա, որպեսզի մենք էլ կարողանանք ասել, որ դատախազությունը ուսումնասիրել է և այսպիսի բացահայտումներ է արել»,- ասաց Գալուստ Սահակյանը։
«Ազատության» այն դիտարկմանը, որ փաստորեն, ստացվում է՝ ամեն ինչ փայլուն է, ոչ մի խնդիր չկա, Սահակյանը արձագանքեց.- «Հենց մտածեք, որ պետության, հասարակության պրոցեսներում ամեն ինչ փայլուն է, դա կնշանակի, որ պետության մայրամուտն է, և առաջընթաց չի ունենա։ Եթե արդյունքը պիտի դիտարկենք, որ պաշտոնյաներին պիտի ձերբակալեն, նստացնեն, և դա արդյունք պիտի լինի, ես դա այդպես չեմ համարում»։
Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները հիշեցնում են՝ Իշխան Զաքարյանի աղմկահարույց հաշվետվություններից հետո դատախազություն ուղարկված գործերի հետագա ընթացքը անհայտ է, բացառությամբ թերևս Վազգեն Խաչիկյանի գործը:
Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մատնանշում է Իշխան Զաքարյանի վերջին հաշվետվությունը, որտեղ նա բյուջեի 70 տոկոսը վտանգված էր համարել: Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ այդ հաշվետվությունը թույլ էր տալիս ասելու, որ Իշխան Զաքարյանը լուրջ աշխատանք է կատարել, այլ հարց է, որ մինչև օրս անհայտ է, թե ինչ ընթացք են ստացել այդ գործերը:
«Ես այն կարծիքին եմ, որ ամեն դեպքում գործերը փակվել են»,- ասում է Սարգսյանը։
ՀԱԿ պատգամավորը համոզված է՝ գործերը փակելու հրահանգը եկել է վերևից, երբ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ և հրապարակավ կշտամբեց Զաքարյանին՝ ասելով, թե չարաշահումներ եղել են, բայց ոչ այն ծավալով, որի մասին խոսել էր պալատի նախագահը։
«Ես դա ընդունեցի հետևյալ կերպ՝ հրահանգ իջեցվեց դատախազությանը, որ պետք է այդ սահմաններում բացահայտումներ անել։ Բայց նույնիսկ այդ սահմաններում մենք առայսօր որևիցե բացահայտման մասին տեղեկություն չունենք»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ գնահատելով Իշխան Զաքարյանի աշխատանքը, պետք է խոսել արդյունքների մասին, մինչդեռ այսօր արդյունք չկա։
«Իշխան Զաքարյանի կողմից հստակ նշված էր տեղը, որտեղից այդ գումարները յուրացվել էին։ Հստակ նշված էր՝ որ գերատեսչություններ են այդ թալանի համար պատասխանատու եղել։ Անձինք կան, պաշտոնյաները կան, գումարները կան, բայց չկա որևիցե մի անձ, ով կանչվել է պատասխանատվության»,- ասաց Փոստանջյանը։
Փոստանջյանը հետևյալ եզրահանգումն է անում՝ իրականում Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների միջոցով կոմպրոմատներ են հավաքվում այս կամ այն պաշտոնյայի կատարած չարաշահումների մասին, դրանք նրանց դեմ չեն կիրառվում այնքան ժամանակ, քանի դեռ այդ պաշտոնյաները անհրաժեշտ են իշխանության վերարտադրության համար։
«Եթե այդ ամենին ընթացք տրվեր, ապա այդ անձինք պետք է լինեին քրեակատարողական հիմնարկներում։ Եթե այս մարդիկ չլինեն, ապա Սերժ Սարգսյանը չի կարող իր ապօրինությունը շարունակել, հետևաբար նրանք իրեն անհրաժեշտ են»,- եզրակացնում է պատգամավորը։