Մատչելիության հղումներ

Ոստիկանության նախկին պաշտոնյային մեղադրում են թմրամիջոցներ իրացնելու մեջ


Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 309-րդ և 266-րդ հոդվածների 1-ին մասերով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը» և «թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով», հարուցվել է քրեական գործ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով:

«Ըստ դատապարտյալի հաղորդման, ՀՀ ոստիկանությունում աշխատելու ընթացքում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի նախկին պետն, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները և կատարելով իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ, 2010 թվականի օգոստոս ամսվա ընթացքում, իր աշխատասենյակի մետաղյա պահարանից երեք տարբեր օրերի ցերեկային ժամերին իրեն հանձնելու միջոցով ապօրինի իրացրել է յուրաքանչյուր անգամ մոտ մեկից երկու գրամ քաշով, զգալի չափերի հասնող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց` թմրամոլներին հյուրասիրելու, նրանց շրջանում վստահություն ձեռք բերելու և թմրավաճառների վերաբերյալ հետագայում տեղեկություններ ստանալու նպատակով», - ասված է Հաատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում:

Կատարվում է նախաքննություն:

Մեղադրանքները հաստատվելու դեպքում ոստիկանության նախկին պաշտոնյային սպառնում է երեքից մինչև յոթ տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG