Մատչելիության հղումներ

Սիրիայի բնակչության 40 տոկոսը մարդասիրական օգնության կարիք ունի


Սիրիա - Լաթաքիա քաղաքում օդանավից դատարկում են որպես մարդասիրական օգնություն ստացված բեռը, փետրվար, 2013թ․
Սիրիա - Լաթաքիա քաղաքում օդանավից դատարկում են որպես մարդասիրական օգնություն ստացված բեռը, փետրվար, 2013թ․
Սիրիայի բնակչության առնվազն 40 տոկոսն այժմ մարդասիրական օգնության կարիք ունի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ը:

ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի պատասխանատու Վալերի Ամոսի գրասենյակը տեղեկացնում է, որ այժմ մարդասիրական շտապ օժանդակության կարիք ունի 9 միլիոն 300 հազար սիրիացի:

«Սեպտեմբերի համեմատ այդ թիվն աճել է շուրջ մեկուկես միլիոնով», - նշում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Կազմակերպությունը նաև կոչ է անում պաշտոնական Դամասկոսին և սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին՝ ապահովել մարդասիրական օգնության համապարփակ տրամադրումը Սիրիայի այն բոլոր քաղաքացիներին, ովքեր զգում են դրա կարիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG