Մատչելիության հղումներ

Միջնորդները հանդիպեցին Նալբանդյանի հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Երևանում մոտ մեկ ժամանոց հանդիպում ունեցան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները, միջնորդները ներկայացրել են նախօրեին Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների և վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում:

Նույն օրը նախատեսվում է նաև միջնորդների հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG