Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պարզաբանում է պահանջել Իգոր Պոպովից


Հայաստան -- Հայ-ռուսական համատեղ զորավարժություն
Հայաստան -- Հայ-ռուսական համատեղ զորավարժություն
ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպման ընթացքում այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պարզաբանումներ է պահանջել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունների կապակցությամբ, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ստորաբաժանումը կարող է միջամտել ռազմական գործողություններին:

Զաքիր Հասանովը հայտարարել է, որ այս հայտարարությանը պաշտոնական արձագանք է անհրաժեշտ: Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի բացառել, որ հնարավոր է՝ խնդիրը թյուրիմացության արդյունքում է ծագել, և խոստացել է զբաղվել այդ հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG