Մաքսային միություն մտնելը այն գինն էր, որը Հայաստանը պետք է վճարեր գազի նոր թանկացումից խուսափելու համար, այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում փոխանցեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ ընդգծելով, որ Մաքսային միություն մտնելու շնորհիվ ապրիլի 1-ից սկսած Հայաստանը 270 դոլարի փոխարեն 1000 խորհանարդ մետր գազի համար կվճարի 189 դոլար:
Սա էներգետիկայի նախարարը մեծ ձեռքբերում է համարում: Նշենք, որ մինչև Մաքսային միություն մտնելու որոշումը, Հայաստանի իշխանությունները երկարատև բանակցությունների մեջ էին ռուսական կողմի հետ՝ փորձելով ճանապարհներ գտնել ապրիլի 1-ից թանկացած գազի գնի 30 տոկոսը սուբսիդավորելու համար: Փաստորեն երկարատև բանակցությունները հանգեցրին նրան, որ Հայաստանը ի վերջո որոշեց ստորագրել ոչ թե Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը, այլ պարզապես մտնել Մաքսային միություն՝ այդ կերպ գազի գինը պահելով 189 դոլար, ինչպես նաև ազատվել ապրիլի 1-ից մինչ օրս կուտակած պարտքերից:
«Դա էներգետիկ հարկ է, որը ուղղակի չի գործելու Հայաստանի պարագայում»,- ասաց նախարարը՝ միանշանակ արդարացված համարելով հանուն գազի գնի չթանկացման ՄՄ մտնելու որոշումը.- «30 տոկոսը բավականին մեծ թիվ է, բնականաբար, արդարացված է»։
Հարցին, թե հնարավո՞ր չէր Ասոցացման համաձայնագիրը ստորագրել և միևնույն ժամանակ ռուսական կողմի բանակցել, նախարարը պատասխանեց.- «Ասոցացման համաձայնագրում գազի մասին ընդհանրապես խոսք չկար։ Իմ կարծիքով՝ Մաքսային միություն մտնելը ճիշտ էր, հատկապես էներգետիկ ոլորտի համար։ Գազի գինը, չմոռանանք, որ 270 դոլար է, և այսօր 189 դոլար է դարձել այսօր։ [Այդ 30 տոկոսը] Հայաստանը արդեն չի վճարում՝ ապրիլից, այսինքն թանկացումից սկսած այդ գումարները չեն վճարվում»։
Ուշագրավ է, որ թեև ըստ էներգետիկայի նախարարի, Հայաստանը ապրիլի 1-ից սկսած գազի գնի համար 270-ի փոխարեն վճարելու է 189 դոլար, սակայն այդ պայմանավորվածությունը ռուսական կողմի հետ առայսօր իրավական ձևակերպում չի ստացել: Արմեն Մովսիսյանը դժվարացավ ասել, թե երբ այդ փաստաթղթերը կստորագրվեն:
«Դա միայն գազի մասով չպետք է ստորագրվի, բոլոր փաստաթղթերը միասին կստորագրվեն, նաև մյուս ոլորտներին վերաբերվող։ Հիմա «ճանապարհային քարտեզն» է ստեղծվում, թե ինչ ժամկետներով և ինչ գրաֆիկով պետք է այդ բոլորն արվի»,- ասաց Մովսիսյանը։
Այսօր էներգետիկայի նախարարը Ազգային ժողովում մասնակցում էր 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց նախարարին, թե ի վերջո ե՞րբ կստորագրվի գազի գնի շուրջ պայմանագիրը: Արմեն Մովսիսյանը կրկին կոնկրետ ժամկետ չնշեց՝ ասելով, թե «մինչև Նոր տարի», ամեն դեպքում «այդպես են վստահեցնում իրենց ռուս գործընկերները»:
«Ես չեմ կարծում, որ մեր պայմանավորվածություններից մեր գործընկերները կհրաժարվեն, ուղղակի չեմ կարծում։ Կարող է մի օր էս կողմ, մի օր էն կողմ...»,- ասաց նա։
Թեև էներգետիկայի նախարարը կարծում է, որ ռուսները իրենց պայմանավորվածությունից հետ չեն կանգնի և ի վերջո կստորագրեն գազի գնի շուրջ պայմանագիրը, Արամ Մանուկյանը պնդում է՝ ռուսները չեն վստահում Հայաստանի իշխանություններին և հետևաբար ձգձգում են պայմանագրի ստորագրումը:
Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ ռուսները պարզապես սպասում են այս ամիս Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին՝ մտավախություն ունենալով, որ Հայաստանը կարող է վերջին պահին ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրել նաև Եվրամիության հետ:
«Մեր իշխանությունները արդեն իսկապես էլ վստահելու բան չեն թողել, մասնավորապես, ռուսական իշխանությունները իսկապես զայրացած են Սերժ Սարգսյանի իշխանության վրա, որովհետև այսքան խաբել, այսքան գաղտնի գործընթացներ իրականացնել, ուղղակի անհնար է»,- ասում է Մանուկյանը։