Այսօր Ռուսաստանում նշվում է Ազգային միասնության օրը, և բազմաթիվ քաղաքներում նախատեսված են այսպես կոչված «ռուսական երթեր» («Ռուսսկի մարշ»):
Ազգայնականների գլխավոր երթը սպասվում է Մոսկվայում, իսկ երթից հետո նրանք հանրահավաք կանցկացնեն Լյուբինոյում:
«Ռուսական երթի» կազմակերպիչ Դմիտրի Դեմուշկինը սոցցանցերում գրել է, թե այս տարի ակնկալվում է, որ մինչև 30 հազար մարդ կմասնակցի դրան:
Անցած տարի, ըստ կազմակերպիչների, մասնակիցների թիվը կազմել է շուրջ 20 հազար, իսկ ներքին գործերի նախարարությունը հայտարարել է միայն 6 հազար մարդու մասնակցության մասին:
«Ռուսական երթերը» անցկացվում են 2005 թվակականից, սակայն այս տարի ազգայնական այս միջոցառումը առանձնահատուկ է նրանով, որ տեղի է ունենում այլազգիների դեմ խիստ լարված մթնոլորտում, երբ դեռ չեն մարել կրքերը Արևմտյան Բիրյուլևո ավանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ 25-ամյա Եգոր Շերբակովի սպանությունից հետո Բիրյուլևոյում ազգայնականները ջարդուփշուր արեցին միգրատներին պատկանող բանջարեղենի պահեստարանը, խանութներն ու մեքենաները, դրանից հետո Մոսկվայի իշխանությունների ցուցումով ստուգումներ են սկսվել առևտրի կենտրոններում և շուկաներում, հազարավոր միգրանտների ձերբակալությունները շարունակվում են:
Այս մթնոլորտում ռուս ազգայնականների երթը թույլատրելու դեմ հանդես եկավ Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիայի ղեկավարը Մուհամադ Ամինը` հայտարարելով, որ այդ երթերի մասնակիցները բռնության կոչեր են անում անմեղ մարդկանց, հիմնականում՝ միգրանտների դեմ: Վերլուծաբանները փաստում են, որ թեև սովորաբար «ռուսական երթերի» ընթացքում միջադեպեր չեն գրանցվում, դրանցից հետո աճում է այլատյացության հողի վրա հարձակումների թիվը:
Ի դեպ, «ռուսական երթի» անցկացման նախօրեին «Լևադա» կենտրոնը հարցում է անցկացրել, որից պարզ է դառնում, որ այդ երթերի նկատմամբ վերաբերմունքը ավելի ու ավելի դրական է դառնում: Վերջին երկու տարիների ընթացքում «ռուսական երթերի» անցկացմանը կողմ արտահայտվածների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 26-ից դառնալով 40 տոկոս:
«Լևադա» կենտրոնը ներկայացրել է 2006 թվականից նույն թեմայով պարբերաբար անցկացված հարցումների արդյունքները, որոնցից պարզ է դառնում, որ հարցվածները «ռուսական երթ» անցկացնելու գաղափարին ամենադրականը վերաբերվում են այս տարի, կրճատվել է նաև երևույթին բացասաբար վերաբերվողների թիվը․ եթե 2010 թվականին միայն 28 տոկոսն էր կողմ, իսկ 36 տոկոսը՝ դեմ ռուսական երթերին, ապա այս տարի 40 տոկոսը կողմ և ընդամենը 26 տոկոսն է դեմ արտահայտվել:
Ուշագրավ է, որ վերջին երեք տարիների ընթացքում այս տարի առաջին անգամ է գրանցվել մի իրավիճակ, երբ «ռուսական երթի» կողմնակիցների թիվը գերազանցում է դրան դեմ հանդես եկածների թվին․ 2010 և 2011 թվականներին արված հարցումների արդյունքները ցույց են տվել հակառակ երևույթը՝ «ռուսական երթեր» անցկացնելուն հարցվածները ավելի շատ դեմ են արտահայտվել, քան՝ կողմ:
Այս տարվա հարցումը ցույց է տալիս նաև, որ այժմ ավելի շատ թվով մարդիկ են տեղյակ «ռուսական երթերի» մասին․ եթե, օրինակ, 2007 թվականին հարցվածների 70 տոկոսը «ռուսական երթի» մասին ընդհանրապես չի լսել կամ դժվարացել է կարծիք հայտնել, իսկ 2011-ին՝ 45 տոկոսը, ապա այս տարի միայն հարցվածների 35 տոկոսն է նման պատասխան տվել: