Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իր երկիրը կօգնի Իրաքի նավթը համաշխարհային շուկա հասցնելուն:
Նախարարը, սակայն, շեշտել է, որ Թուրքիայի իշխանությունները տեղյակ են Իրաքի քրդական շրջանների ու պաշտոնական Բաղդադի տարաձայնություններից, և առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների համաձայնության էներգակիրներ չեն ներկրի ինքնավար իրաքյան Քուրդստանից:
Յըլդըզի հայտարարությունները հաջորդել են Իրաքի Քուրդստանի իշխանությունների հայտարարությանը, թե պատրաստվում են նոր խողովակաշար կառուցել, որով նավթը կհասցնեն Թուրքիա: Թուրք նախարարը հայտարարել է, որ գործող Կիրկուկ - Յումուրթալիկ խողովակաշարը գործում է հզորության ընդամենը մեկ երրորդով` տնտեսական կորուստներ պատճառելով Իրաքին:
Իրաքի իշխանությունները, հիշեցնենք, օտարերկրյա ընկերություններին նախազգուշացրել են պաշտոնական Բաղդադին շրջանցելով քրդական իշխանությունների հետ պայմանագրեր կնքելու անթույլատրելիության մասին` սպառնալով, որ կարգելեն երկրում այդ ընկերությունների գործունեությունը: