Պետական բյուջեից 2006 թվականից ի վեր հուշարձանների պահպանությանն ու ամրակայմանը հատկացվում էր տարեկան 200 մլն դրամ: 2014-ի բյուջեի նախագծում այդ գումարը հասցվել է 235 մլն դրամի:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր Ազգային պատկերասրահում տեղի ունեցած պատմամշակութային հուշարձանների պահպանման հիմնախնդիրներին նվիրված խորհրդարանական լսումներ:
Նշենք, որ քննարկումների ընթացքում որևէ անդրադարձ չեղավ Փակ շուկայի, «Զվարթնոց» օդանավակայանի կամ հասարակությանը հուզող այլ շինությունների հետ կապված խնդիրներին:
Մասնակիցներից ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե պատմամշակութային հուշարձանների պահպանության վիճակը «բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում խնդրահարույց է եղել»: Նրա համոզմամբ, այստեղ մեծ դերակատարություն պիտի ունենան հասարակությունը, տեղական ինքնակառավարման մարմինները:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, խոսելով ոլորտի հիմնախնդիրների մասին, առանձնացրեց առաջին հերթին օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը, «օրենքի ուժի կիրառումը» և հանրային պատասխանատվությունը:
Հարցին, թե բավարարում են արդյոք պետության հատկացրած միջոցները, նախարարն արձագանքեց. - «Եթե Հայաստանի ամբողջ բյուջեն էլ տրամադրվի, բավարար չի լինելու, որովհետև Հայաստանը խիստ հագեցած է հուշարձաններով»:
Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի խոսքով, քաղաքը չի կարող «հետաքրքիր լինել, եթե մի սերունդը գա, նախորդ ժառանգությունը քանդի»:
«Հիմա խոսվում է արդեն կառուցված Հյուսիսային պողոտայի մասին, թե իբր այդտեղ եղել է ինչ-որ արժեքավոր տարածք, իբր եղել է պատմական չգիտեմ ինչ… Չի եղել այդպիսի բան: Հյուսիսային պողոտայում եղել են ընդամենը երեք հուշարձան շենքեր, որոնք տեղափոխվել են և վերակառուցվել են», - պնդեց Սարգսյանը:
«Ամբողջ աշխարհում հուշարձանները փրկել է հասարակությունը, ոչ թե իշխանությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը: - «Փակ շուկան պիտի հասարակությունը փրկեր, որովհետև երկրում օրենքները չեն ազդում… Շուկայից հետո խոսելու նյութ չկա»: