Միացյալ Նահանգների պաշտոնյաները Սպիտակ տանը հանդիպել են գերմանացի գործընկերների հետ, հանդիպումը հաջորդել է մամուլում հայտնված տեղեկություններին, ըստ որոնց՝ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը։
Ամերիկացի և գերմանացի պաշտոնյաները նշել են, որ հանդիպման նպատակը կողմերի միջև վստահության վերականգնումն է։
Գաղտնալսման մասին փաստաթղթերը ներկայացրել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը։