Արարատի քաղաքապետի՝ նոյեմբերի 10-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկել է, և Հանրապետական (ՀՀԿ) ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների (ԲՀԿ) թեկնածուների թիմերն արդեն իսկ հանդես են գալիս փոխադարձ մեղադրանքներով:
Այս ընտրություններում թեկնածուները երկուսն են. իշխող Հանրապետականն առաջադրել է «Արարատյան ավտոկայանի» տնօրեն Հայկ Հայկյանին, իսկ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն՝ «Արարատցեմենտ» գործարանի արտադրության պետ Սամվել Բարսեղյանին։
ՀՀԿ թեկնածուն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց իրենց տեղեկություններն այն մասին, որ մրցակցի թիմը սահմանափակում է Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի աշխատակիցների ազատ ընտրության իրավունքը, ՀՀԿ թեկնածուի որոշ համակիրներ ազատվում են աշխատանքից։ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն այս քաղաքի միակ գործարանն է, որտեղ կա մոտ 2000 աշխատող։ Քաղաքում ընտրողների թիվը շուրջ 12 հազար է։
«Ցեմենտի գործարանում չեն թողնում, որ մարդիկ ազատ իրենց կամքն արտահայտեն, մարդկանց պարտադրում են, որ պետք է անպայման գաք և ձայնը տաք ԲՀԿ թեկնածուին։ Ինչ վերաբերում է աշխատանքից ազատելուն, ես լսել եմ մոտավորապես 7-8 հոգու մասին, որոնք մեր կողմնակիցներն են։ Դա կապված է ընտրությունների հետ»,- ասաց Հայկ Հայկյանը.- «Գտել են, որ անվստահելի են իրենց համար, այդ պատճառով էլ ազատել են աշխատանքից։ Նրանք երկար տարիների աշխատողներ են, ըստ ինձ հասած լուրերի՝ լավագույն մասնագետներ են, երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մարդիկ, ընդ որում՝ ոչ կենսաթոշակային տարիքի»։
Երեկ Ազգային ժողովում այս մասին խոսել էր նաև Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ իրենք երկու դիմում ունեն ցեմենտի գործարանից մարդկանց քաղաքական դրդապատճառներով ազատելու մասին։
«Աշխատակիցները իրենց նախընտրած թեկնածուի անունն են տվել, ինչը պատճառ է հանդիսացել նրանց աշխատանքից ազատելու համար» ,- ասել էր մարզպետը՝ հավելելով, որ ինքը չի կարող միջամտել, քանի որ քարոզարշավ է։
Մինչդեռ ԲՀԿ-ն ու կուսակցության թեկնածուի թիմը պաշտոնապես հերքում են այս հայտարարությունները։ ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ գործարանը կենդանի օրգանիզմ է, այնտեղ կադրային տեղաշարժեր ամեն օր կարող են լինել՝ հանրապետականների հայտարարությունները համարելով շահարկումներ։
«Արարատցեմենտ» գործարանի որակի գծով տնօրեն, ԲՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար, թեկնածուի շտաբը համակարգող Մանուկ Առաքելյանը ասաց, որ ընդամենը մեկ հոգի է աշխատանքից ազատվել՝ 15 օր աշխատանքի չներկայանալու պատճառով, մի քանիսն էլ թոշակի են գնացել։
«Դա լրիվ սուտ տեղեկություն է, 7-8 հոգի ազատել ենք աշխատանքից... ո՞նց կլինի նման բան։ Նման բան մենք չենք արել, ում աշխատանքից ազատել ենք՝ թոշակառու են, 2-3 հոգի դիմում գրել են, շատ սիրուն ձևով ուղարկել ենք թոշակի, այսօր էլ շտաբում աշխատում են մեզ հետ։ Վահեն 15 օր չգիտենք ինչու գործի չի եկել, ազատել ենք։ Ուրիշ բան մեր գործարանում չի եղել»,- ասաց Առաքելյանը։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է մարզպետը նման հայտարարություն անում, ստո՞ւմ է, «Արարատցեմենտ»-ի որակի գծով տնօրենը հակադարձեց.- «Ես ի՞նչ իմանամ։ Երևի ճիշտ ինֆորմացիա չեն հասցրել իրեն»։
Մանուկ Առաքելյանն էլ իր հերթին ահազանգեց ԲՀԿ-ի թիմակիցների վրա գործադրվող ճնշումների մասին, մասնավորապես, տեղեկացնելով, որ իրենց շտաբի երիտասարդներին անհիմն տանում են ոստիկանություն։
«Մեքենայով գնալ-գալիս բռնում, տանում են, երեկ երկու հոգու տարել են Վեդի անհիմն պատճառով, ճանապարհային ոստիկանությունը՝ մեր շտաբի անդամներին։ Զանգում, ասում ենք՝ ինչի՞ համար, իսկի չեն էլ իմանում։ Տղաները ոչ մի խախտում էլ չեն արել, ընդամենը ուզում էին տուն գնան իրենց մեքենայով։ Դե ընտրություն է, ինձ թվում է՝ ուզում են ճնշում գործադրեն»,- ասաց Առաքելյանը։
Նաիրա Զոհրաբյանն ահազանգեց, որ Արարատի քաղաքապետարանը անհիմն խոչընդոտում է ԲՀԿ թեկնածուի քարոզարշավը քաղաքի կենտրոնական հրապարակում։
«Մի քանի օրերի համար իրազեկում ներկայացրել էր քաղաքապետարան և մերժվել է՝ շատ ծիծաղելի պատճառաբանությամբ, որ հենց հատկապես այդ օրերին Արարատ քաղաքի հրապարակը զբաղված է սպորտային կամ մշակութային միջոցառումներով։ Ես և օրվա առաջին կեսին եղա այնտեղ, և երկրորդ կեսին, առաջին կեսին միացված էր մեկ ձայնագրիչ, հանդիսատեսը մեկ տատիկ էր, արդեն երեկոյան մի քանի երիտասարդներ պարզապես հրապարակով անցնում, գնում էին։ Այսինքն՝ որևէ կոնկրետ միջոցառում, իհարկե, այնտեղ չկար»,- ասաց նա։
Ի դեպ, արտահերթ այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միմյանց դեմ են դուրս եկել։ Արարատի քաղաքապետի նախորդ երկու ընտրություններում ԲՀԿ-ն սատարել է ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամ Բաբայանին, ով այս տարվա օգոստոսին մահացավ։ Թե ինչու այս անգամ չեն սատարում ՀՀԿ-ական թեկնածուին, ԲՀԿ-ի շտաբում պատասխանեցին՝ «թող իրենք մեզ սատարեն»։
Մամուլում համառորեն շրջանառվում են տեղեկություններ, որ Արարատում մեծ ազդեցություն ունեցող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այս ընտրություններում գաղտնի սատարում է ԲՀԿ-ին։
«Գիտեք, ես դետեկտիվ ժանրի մասնագետ չեմ և միշտ խուսափել եմ դավադրությունների տեսության ժանրից ապատեղեկատվություններ մեկնաբանել»,- հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը.- «Սա բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»։