Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հայաստանի քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», հարուցվել է քրեական գործ:
«Ըստ Գ. Ս.-ի հաղորդման, 2010 թվականի նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վերջինիս որդու` Հ. Կ.-ի մահվան դեպքի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործով, դեպքի փաստական հանգամանքներն աղավաղելու և թաքցնելու, խեղաթյուրված արձանագրություններ կազմելու և մեղադրյալ Ա. Վ.-ին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետը, մեղադրյալի հորից, մեղադրյալի մորեղբոր` Ս. Ա.-ի միջոցով ստացել է 50 հազար դոլար կաշառք», - փոխանցում է Հատուկ քննչական ծառայությունը:
Քրեական գործով նախաքննություն է կատարվում:
Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատիժը 7-ից մինչև 12 տարվա ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: