Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանը՝ գյուղատնտեսության փոխնախարար


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա որոշմամբ Արմեն Հարությունյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:

Արմեն Հարությունյանը 32 տարեկան է, անկուսակցական, 2012 թվականից մինչ նոր նշանակումը եղել է գյուղատնտեսության նախարարի խորհրդականը, ավելի վաղ փորձագիտական, դասախոսական, ինչպես նաև ղեկավար աշխատանք է կատարել գյուղատնտեսական ոլորտի մի շարք ծրագրերի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG