Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները նախապատրաստող աշխատանքային խումբը մատների թանաքոտման և ընտրություններից հետո քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակման հարցը չի քննարկում:
Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցի ընթացքում փոխանցեց նշված աշխատանքային խմբի անդամ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ընդդիմությունը, հիշեցնենք, այս առաջարկներն անում էր ընտրությունների թափանցիկությունն ապահովելու, առաջին հերթին` ուրիշի փոխարեն քվեարկելը բացառելու նպատակով:
Միջազգային դիտորդները ևս առաջարկել էին խնդրին լուծում տալ` ընտրողների ռեգիստրի նկատմամբ վստահությունը մեծացնելու համար:
Մուկուչյանն այսօր ասաց, թե ընդդիմադիրները ընտրությունների ողջ ընթացքը հանձնաժողովում, տեղամասերում վերահսկելու լիարժեք հնարավորություն ունեն:
Իսկ ցուցակների հրապարակումը կամ մատների թանաքոտումը չէ, որ, Մուկուչյանի կարծիքով, վախերը պետք է ցրի. - «Մատների թանաքոտման ինստիտուտը որ երկրում որ կիրառվել է, այդ երկրում առաջացրել է շատ ավելի շատ խնդիրներ, քան նույնիսկ այն մեխանիզմը, որը մեզ մոտ էր կիրառվում»:
ԿԸՀ-ի նախագահը փոխանցեց, որ աշխատանքային խումբը առաջարկությունները պատրաստելիս հիմնվում է անցած ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների վրա:
Կրկնակի քվեարկությունները բացառելու համար խումբը քննարկում է քվեարկությունը նույնականացման քարտերով անցկացնելու հնարավորությունը: Նույնականացման քարտերի տրամադրման մասին օրենքը 2 տարի առաջ է ընդունվել: Հարկ է, սակայն, նշել, որ այս տարվա բյուջեով էլ դրանց տպման ու տրամադրման ծախսեր նախատեսված չեն:
ԵԱՀԿ դիտորդներն առաջարկել էին փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում`քրեական պատասխանատվություն սահմանելով ընտրական գործընթացներում պաշտոնական դիրքն ու վարչական ռեսուրսները չարաշահողների համար:
Եվրոպացիները նաև առաջարկել էին բարձրացնել ընտրակաշառք տվողի պատժաչափը, իսկ վերցնող, բայց կաշառատուի մասին իրավապահներին հայտնողներին պատասխանատվությունից ազատել: Այս վերջիններիս պատասխանատվությունից ազատելու հարցը, Մուկուչյանի խոսքով, քննարկվում է:
Ընտրական բարեփոխումները մշակող խմբում ընդգրկված են բացառապես պետական պաշտոնյաներ` նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առաջարկներին կարող են ծանոթանալ դրանք պատրաստ լինելուց հետո միայն`հանրային քննարկման ժամանակ, որը, Մուկուչյանի փոխանցմամբ, կկազմակերպվի տարեվերջին:
Արդեն մշակված առաջարկներ Տիգրան Մուկուչյանը չներկայացրեց: «Որովհետև կան առաջարկներ, որոնք, այսպես ասենք` միանգամից ընկալելի է խնդիրը, որ բարձրացնում են: Կան առաջարկները, որոնք հենց նույն առաջարկությունը անհրաժեշտ է ընկալել, որովհետև իր խրթին ձևակերպման պատճառով անհասկանալի է, թե ինչ է նկատի ունեցվում նշված առաջարկությամբ: Այս ամբողջը աշխատանք է, և այս աշխատանքի արդյունքում, երբ կլինի կոնկրետ նախագիծ` կոնկրետ առաջարկությունների իրացմամբ, այդ ժամանակ արդեն քննարկումների ժամանակ կներկայացնենք»:
Հարցին, թե ինչպես են պատրաստվում վերականգնել մարդկանց վստահությունը ընտրությունների նկատմամբ, Մուկուչյանն արձագանքեց. - «Համենայն դեպս, կարծում եմ, որ նախորդ ընտրությունների ժամանակ այդ վստահության ամրապնդմանն ուղղված, թափանցիկության վերաբերյալ արվող քայլերը եղել են աննախադեպ... Եթե խոսում ենք ընտրակեղծիքի մասին, ընտրակեղծիքը ինքը իրենով հանցագործություն է ճիշտ այնպիսի, ինչպես, օրինակ, հափշտակությունը: Որևէ մեկը չի խոսել, որ, օրինակ, հինգ ամիս հետո տեղի կունենա հափշտակություն, բայց, չգիտես ինչու, ընտրախախտումների մասին արվում են նմանատիպ դատողություններ»: